«...նրանք փոխանակեցին Աստծու
ճշմարտությունը ստով»
(Հռոմ. 1:25)
Ի՞նչ է սուտը:
Այն մարդու մտածումների, խոսքերի ու գործերի ճշմարիտ Վկայի` Հիսուս Քրիստոսի հայացքից խուսափելու և թաքնվելու փորձն է: Մեզանից յուրաքանչյուրի ներսում նստած է խորամանկ, ճարպիկ սուտասանը. նա չի մարտնչում ճշմարտության դեմ և չի վիճարկում այն: Ճշմարտության դեմ պատերազմելը պատանի, անփորձ կամ էլ ծեր, ուժերը կորցրած և որակազրկված սուտասանների բաժինն է:
Ուժեղ և ինքնավստահ սուտասանը խոստովանում է ճշմարտությունը. ավելին` նա ամեն ժամ խոսում է այդ մասին և հանդես գալիս որպես ճշմարտության նախանձախնդիր պաշտպան, սակայն նրա շուրթերին ճշմարտությունը վերածվում է կեղծիքի. քրիստոնեական ճշմարտությունը նրա ձեռքերում վերածվում է հնազանդ մոմե զանգվածի:
Ճշմարտությունը խոնարհեցնում է իր սուրը, դառնում անզոր և բնականաբար` անվտանգ: Իսկական սուտը ճշմարտության բուրմունքն ունի: Նրա երեսն ուղղակի փայլում է սրբությունից, նրա լեզվին արդարությունն է, իմաստությունը, սերն Աստծո և մարդկանց հանդեպ: Սուտը տիպիկ քրիստոնեական ձևն է մեղքի: Մենք`քրիստոնյաներս նորից կրծքներս կոծելու.պատճառ ունենք. մեղավոր ենք մենք:
Ստից ձերբազատվելուց հետո է միայն, որ կարող ենք խոսել դրա մասին: Միայն արգահատելի ցուցադրամոլությունը խոստովանելով ու զղջալով է, որ մենք կարող ենք տեսնել և ընդունել մեր սրտում արժանավոր և ճշմարտացի գծերն այն մարդկանց կյանքի, ովքեր կապ չունեն քրիստոնեության հետ: Ձգտելով բարելավել աշխարհը` մենք պետք է սկսենք մեզանից: Մենք պետք է ձերբազատվենք ստից և փարիսեցիությունից. այդ ժամանակ մեր շուրջն էլ ավելի լուսավոր կլինի: Այո´, մեզանում սուտը դեռ մեծ ուժ ունի, սակայն այն երբեք չի հառնելու Քրիստոսի առաջ:
Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք և թարգմանեցիք այս փոքրիկ, սակայն այսքան բովանդակալից մեկ հատված հանճարեղ աստվածաբանի գրքից: Թարգմանությունը, նամանավանդ աստվածաբանական թարգմանությունը, շատ դժվար գործ է, բայց այստեղ ամեն ինչ շատ լավ է ստացվել: Հուսով եմ, այս փոքրիկ հոդվածը շատ մարդ կկարդա և սա սկիզբ կհանդիսանա, որպեսզի մարդիկ սկսեն ուսումնասիրել Բարթի գրվածքները: Այս գիրքը պետք է բոլորը կարդան: Էլ. տարբերակը ռուսերեն լեզվով կարող եք գտնել այստեղ http://lib.rus.ec/b/277475/read
ReplyDeleteԵս էլ եմ շնորհակալ, որ բնագիրը կարդալուց զատ ժամանակ գտաք ու կարդացիք նաև թարգմանությունը... հուսամ շարունակական կլինի... ախր անկարելի է որևէ տող առանց հիացումի կարդալը...
ReplyDeleteԵրանի ոչ միայն գիրքը կարդանք, այլ նաև կիրառենք գրվածքները, որն ավելի քիչ հավանական է.............. մեկ-մեկ ինձ թվում է այդ մանր-մունր մեղքերից պարզապես ազատվել չկա,բայց մեղքի փոքրը որն է??? ինչ կապ ունի մարդ կսպանես, թե սուտ կխոսես..... միակ միջոցը անապատում միայնակ ապրելն է, գուցե քիչ առիթ լինի սուտ խոսելու???
ReplyDelete