Thursday, March 7, 2013

Հույսը երբեք չի ամաչեցնում...



Հույսը երբեք չի ամաչեցնում...

     Այս միտքը Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված թղթից է: Այստեղ առաքյալը խոսում է Աստծու հանդեպ ունեցած հույսի մասին, այն հույսի, որը չի կարող փոշիանալ ու մոխրանալ: Այդպիսի հույսը չի կարող խաբել: Եթե մարդու հույսը Աստծո սիրո մեջ է, այն չի կարող խաբկանք լինել, քանի որ Աստված սիրում է մեզ հավերժական սիրով՝ ամրացված Նրա անսահման իշխանությամբ:
     Ո՞րտեղից է այդ հույսը:
     Առաքյալն ասում է. - Նեղությունները համբերություն են ծնում, համբերությունը՝ փորձառություն,  փորձառությունը՝ հույս:
      Ավետարանում մի դրվագ կա, որտեղ քանանացի կինը գնում է Քրիստոսի հետևից, շարունակ աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր...» Դժբախտությունն ու սուգը դարձել էին այդ կնոջ հարկի բնակիչները: Նրա աղջիկը դիվահարվել էր և չարաչար տանջվում էր՝ դարձնելով նրա կյանքն անկառավարելի, անտանելի ու անհույս: Եվ այժմ նա գնում է Հիսուսի հետևից ու օգնություն խնդրում: Դա չի նշանակում, որ նա օգնություն չէր փնտրել հեթանոսական կրոններում: Փնտրել էր, բայց անօգուտ: Նրա աստվածները աստվածներ չէին: Բայց Հիսուսի մեջ էր հույսը: Նրան անհրաժեշտ էր խոսել Հիսուսի հետ և Նրանից օգնություն խնդրել:

Tuesday, November 20, 2012

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ


Դևերի համաժողովին (մոտ 1500 տարի առաջ) սատանայի գլխավորությամբ որոշում են, թե որ դևին արժանացնեն «Տարվա հայտնություն» տիտղոսին: Առաջին դևը վեր է կենում ու ասում, թե ինքը մարդկանց հավատացրել է, որ դժոխք գոյություն չունի և որ բոլորս գնալու ենք միանգամից դրախտ. հավատացինք, թե չէ, գնում ենք դրախտ, կեր խմի, քեֆ արա, սպանիր, գողացիր, մեկ է դրախտ ենք գնալու: Բոլորը ծափահարում են, բացականչություններ, սակայն սատանան ասում է, որ այնքան էլ զորավոր գործ չէր, քանի որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր միևնույն է հավատում են, որ դժոխք կա:
Վեր է կենում երկրորդ դևն ու ասում, թե ինքն էլ մարդկանց հավատացրել է, որ Աստված չկա, նորից հիացական բացականչություններ ժողովականների կողմից, սակայն սատանան այս մեկին էլ չի հավանում:
Վերջում դահլիճի մի անկյունից վեր է կենում ամենափոքր, կաղ, մի աչքով, խղճուկ մի դևիկ ու ասում, թե ինքը մարդկանց մեջ դրել է Սուրբ Գիրք կարդալու ցանկություն:
Ժողովականները կատաղում են, հարձակվում այս դևիկի վրա, ու քիչ է մնում, թե խեղդեն, սակայն այս խղճուկն ասում է.
-Համբերե°ք, ախր դուք մինչև վերջ չլսեցիք: Ես մարդկանց սրտերում Սուրբ Գիրք կարդալու ցանկություն դրեցի, սակայն ՈՉ ՀԻՄԱ: Ես այնպես արեցի, որ բոլոր մարդիկ, ու հատկապես քրիստոնյաները, մեծ ցանկություն ունենան Սուրբ Գիրք կարդալու, սակայն միևնույն ժամանակ այնպես արեցի, որ նրանք բոլորն էլ, ու հատկապես քրիստոնյաները, տառապեն ՈՉ ՀԻՄԱ հիվանդությամբ:
«Տարվա հայտնություն» տիտղոսին արժանացավ թշվառ դևիկը:
Արդյոք մենք էլ չե՞նք տառապում այս թշվառ դևիկի հարուցած հիվանդությամբ:

Saturday, September 15, 2012

«ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՅՐԵՐ»


Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ,
տաքացե՛ք եւ հագեցե՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները,
ի՞նչ օգուտ է։

Հակոբոս 2:15-17


Ճեմարանական տարիներից սկսած ամբողջ Աստվածաշնչում մի գիրք կա, որ ամեն անգամ կարդալիս և՛ ուրախանում եմ, և՛ տխրում, և՛ ոգևորվում, և՛ խորապես մտահոգվում. Հակոբոսի Առաքյալի Ընդհանրական թուղթն է այն: Ես ուրախանում եմ, տխրում, ոգևորվում և մտահոգվում, որովհետև Հակոբոսն անվարան կերպով գովաբանում է ցանկացած առաքինի քայլ և առավել խստությամբ պախարակում քրիստոնեական կեցվածքին անհարիր ցանկացած արարք… Նա խոսում է փորձության մասին, աղքատության և հարստության մասին, հարուստներին եկեղեցում քծնողաբար ավելի մեծ պատիվ տալու մասին, նա խոսում է անսանձ լեզվի մասին, մեղավոր աշխարհի հետ բարեկամություն անելու մասին, պարծենկոտության մասին, համբերության և աղոթքի, մեղքերը միմյանց խոստովանելու և միմյանց համար աղոթք անելու մասին: Եվ ինձ բնավ չի հուզում, թե պատմական անցյալում կային ոմանք, ովքեր կտրականապես մերժում էին Հակոբոսի Ընդհանրական նամակի աստվածաշնչայնությունը, ի թիվս որոնց բողոքականների հայր Մարտին Լյութերն էր նաև: Սա մի նամակ է, որն ի շարս Աստվածաշունչ մատյանի մնացյալ գրքերի, ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլև գնալով ավելի ու ավելի ընդգծված կարևորություն է ձեռք բերում ցանկացած քրիստոնյա հասարակության համար:

Tuesday, August 28, 2012

GIORGIO AGAMBEN: ԵԹԵ ՓՈՂԵՐԻ ԴԱԺԱՆ ԿՐՈՆԸ ԽԺՌՈՒՄ Է ԱՊԱԳԱՆ


     Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է նշանակում «ապագա» բառը, նախ պետք է հասկանանք նշանակությունը մեկ այլ բառի, որի կիրառությունը կրոնական ոլորտից դուրս այնքան էլ սովորական չէ. այդ բառը «հավատքն» է: Ապագան անհնար է առանց հավատքի կամ վստահության, մենք ապագա ունենք, եթե միայն կարող ենք վստահել կամ հավատալ ինչ-որ բանի: Այո´, բայց ի՞նչ է հավատքը: Մեծ գիտնական, կրոնագետ (այո´, գոյություն ունի նաև այսպիսի