Showing posts with label Spiderman. Show all posts
Showing posts with label Spiderman. Show all posts

Thursday, August 25, 2011

ԳՈՒՆԱՎՈՐ ՋԱՐԴ /մաս 1/

      Սրանից 104 տարի առաջ, երբ գունավոր հեռուստատեսության հայտնագործող Հովհաննես Ադամյանն առաջինը լինելով Բեռլինից կարողացավ 600 կմ հեռավորության վրա հաղորդալարերով գունավոր պատկեր փոխանցել, խեղճ մեծանուն հայը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ զարհուրելի նպատակներով կարող էր հետագայում օգտագործվել իր հայտնագործությունը:
Էհ~, Հովհաննես, Հովհաննես, ականջդ կանչի...
      Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ի դժբախտություն ինձ, առիթն ունեցա հեռուստացույց դիտելու, անկեղծ եմ ասում, շատ եմ ցավում կորցրածս ժամանակի համար, թեև այդ փորձառությունն անհրաժեշտ էր հասկանալու, թե բացի պատերազմից ինչ կործանարար միջոցներ կան ուզածդ ազգը վերացնելու համար: Խորին հիասթափություն եմ ապրում այսօրվա մեր հեռուստաեթերի աղտոտվածության պատճառով. խոսքս կարող եմ տարածել բոլոր հեռուստաալիքների գործունեության վրա անխտիր: Չէ, անկեղծ, երբևէ չէի ուզենա անհույս հոռետեսի տպավորություն թողնել, բայց այն ինչ կատարվում է մեր եթերում այսօր, ինձ որևէ դրական հույս չի ներշնչում: Հիմա այլևս չեմ էլ մեղադրում այն աղանդավորներին, ովքեր հեռուստացույցն անվանում են ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐԿՂ: Էտպես է, որ կա: Եվ զայրացնող է հատկապես այն, որ մեր հեռուստատեսության գործունեության հետևանքով տուժում են առաջին հերթին երեխաները: