Այսօր ուզում եմ մի փոքր խոսենք, համենայն դեպս ինձ համար շատ հետաքրքիր և մի ժամանակ էլ բավական տանջող հարցի շուրջ: Ուրեմն, երբ դեռ Վազգենյան Դպրանոցի ուսանող էի, օրերից մի օր աչքիս ընկավ Կորնթացիների Ա նամակի 15-րդ գլխում մի հետաքրքրական համար, որը հիմա ես կմեջբերեմ ու հետո արդեն գլխի կընկնեք, թե ինչու էր ինձ հետաքրքիր:
29Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտվեցին մեռելների համար, եթե, արդարեւ, մեռելները հարություն չեն առնում. ինչո՞ւ ուրեմն մկրտվում են նրանց համար։
/Ա Կորնթ. 15:29/
Նախ սկսենք այն հարցից, թե արդյոք տեղյակ եք մեզանում այսօր կան մարդիկ, ովքեր մեռելների համար մկրտվում են, և եթե այո, ապա այդ ինչ է նշանակում մեռելների համար մկրտվելը: Ուրեմն առանց ավելորդ երկար-բարակ Ձեզ տանջելու ասեմ, որ այո կան այդ տեսակ մարդիկ և դրանք մորմոններն են: Իմիջիայլոց, աղանդավորական կազմակերպություններից իմ գնահատականով ամենախորամանկ ու զգուշավոր
