Thursday, December 22, 2011

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՍԵՐ

«Սերը իրենը չի փնտրում»:
/Ա Կորնթ. 13:5/     

Քրիստոնեական սերը, թեկուզ թույլ ու աղոտ, սակայն արտացոլանքն է աստվածային սիրո: Սերը ճշմարիտ է այնքանով, որքանով նրա մեջ արտացոլվում է Աստծո Արքայության լույսը: Նա, ով սիրում է, կարիքն ունի ոչ թե վերցնելու, այլ տալու: Էռոսն ագահ է, այն վերցնում է, այն ձգտում է վերցնել ամեն ինչ. ով սիրում է, տալիս է: Սա չի նշանակում, թե տալիս է ոչինչ չստանալով, տալիս է զրկվելով ամեն ինչից, որ ուներ, ոչ: Նա երջանիկ է, որովհետև արժանացել է աշխարհի ամենամեծ շնորհին: Տալով և փոխարենը աչինչ չպահանջելով, նա գտնում է ինքն իրեն: Նա կարծես թե դուրս է գալիս քարանձավից դեպի աստվածային լույսը. արևի ճառագայթները կուրացնում են նրան, քամիներն ու կայծակները վախեցնում են նրան: Բայց նա դուրս է եկել և երբեք հետ չի վերադառնա: Նրա կյանքի կենտրոնն արդեն իր մեջ չէ, իր մեջ փակված շրջանը բացվել է այլևս: Նա գիտի, թե ինչ է նվիրվածությունը. դա ամեն ինչ կամովին նվիրաբերելու պատրաստակամությունն է՝ դրամը,
ժամանակն ու հենց կյանքը:
     Աստված մշտապես ներկա է այնտեղ, որտեղ սեր կա, եթե անգամ այդ սիրո բույնը մեղսավորներով է շրջապատված: Ով իսկապես սիրում է, ուրախանում է, նա, ով ուրախությունն իր հոգում է կրում, նա սիրող մարդն է: Սիրո մեջ նա նման է Աստծուն, ով երբեք չի լքի մարդուն իր սիրուց մղված: Այս է սիրող մարդու մեծագույն երջանկությունը, եթե անգամ նա, ում ուղղված են սիրող մարդու զգացումները, մերժում է նրա սերը կամ պատասխանում է նրան անարժան կերպով: Նա չի սիրում, որպեսզի հասնի փոխադարձության, նա սիրում է, քանի որ Աստված է իր հոգու մեջ դրել Սերը:

No comments:

Post a Comment