Ցնծում է Հռոմը… Դիմավորում է հաղթական Տիտոսին՝ իր երկաթե լեգեոններով և լեգեոնների ոսկե արծիվներով, որոնք ճախրել էին իրենց բարձր փայտաձողերի վրա՝ այն ժամանակվա հայտնի աշխարհներում: Տիտոսը վերադառնում էր ապստամբած Հուդայի երկրի հանդեպ տարած հաղթանակից: