Յուրաքանչյուր համաշխարհային կրոն ունի իր բազմաբնույթ
հարանվանությունները`
կրոնական
հոսանքները,
որոնք
ի
հայտ
են
գալիս
տվյալ
կրոնական
շարժման
պատմական
զարգացման
տարբեր
փուլերում:
«Նոր Հայկազյան բառարանը», ինչպես նաեւ Ստ. Մալխասյանցի «Բացատրական բառարանը» «աղանդ» բառը ներկայացնում են որպես
մոլորություն,
նոր
հավատք:
Հնում
«աղանդ»
ասելով
հասկանում
էին
ոչ
քրիստոնեական
կրոնները
(ինչպես
ըստ
Եզնիկ
Կողբացու`
գնոստիկները,
հեթանոսները,
պարսից
զրադաշտական
կրոնը
եւ
այլն):
Այսօր տոտալիտար` ամբողջատիրական աղանդավորական կազմակերպություն
անվանվում
է
այն
կրոնական
խումբը,
որն
առանձնացած
է
ավանդական
եկեղեցու
ուսմունքից
եւ
գտնում
է,
որ
ինքն
է
միակ
ճշմարիտն
ու
փրկության
առաջնորդողը,
իսկ
մնացած
բոլոր
կրոնական
հոսանքներն
ու
ճյուղավորումները,
այդ
թվում
նաեւ
Քրիստոնեական
Եկեղեցին,
տանում
են
դեպի
կործանում:
Աղանդավորական կազմակերպություներն անդրադառնում
են
յուրաքանչյուր
նորմալ
մարդու
հոգեւոր
պահանջներին`
«կյանքի
իմաստի
փնտրտուք»,
«հավատք
առ
հոգու
անմահությունը»,
«ազատագրում
տանջանքներից
ու
տառապանքներից»,
«ինքնակատարելագործում»
եւ
այլն:
Սրանք
են
հենց
այն
«կեղծ
ցուցանակները»,
որոնցով
առաջին
հայացքից
խաբվում
են
իրականությունից
անտեղյակ
մարդիկ:
