Saturday, August 18, 2012

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՉՎԱԽԵՆԱԼ


«Մի՛ վախեցեք…»
/Մատթ. 10:28/

     Ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի երկրի վրա խաղաղություն լինի, որպեսզի մարդիկ չձգտեն պատերազմի: Նախ և առաջ մենք չպետք է վախենանք, վախենանք բոլոր նրանցից, ովքեր շրջապատում են մեզ: Պարզ է, որ ներկա ժամանակներում շատերն ունեն այս տեսակ վախի զգացողություն. սա հասկանալի է, բայց այնուամենայնիվ, սխալ է, ավելին` ավիրող: Նրանք, ովքեր ապրում են այնպես, կարծես թե Տերը Հարություն չի առել մեռելներից և չի հաղթահարել մահը, նրանք, ովքեր յուրաքանչյուր մարդու մեջ տեսնում վայրի գազանի, որն ամեն վայրկյան պատրաստ է հարձակվելու, այս մարդիկ ոչ մի կերպ չեն օգնում խաղաղության գործին: Երկրորդ` ով չի ուզում վախենալ, նա վճռականորեն պիտի որոշի ինքն իր համար. «Ես պիտի ապրեմ իմ ուղեղով, պիտի վստահեմ իմ աչքերին և իմ ականջներին, չպիտի թույլ տամ ինձ մոլորության մեջ գցել, ոչ մի քարոզարշավ, հասարակական ոչ մի մտայնություն չեն կարողանա դիմազրկել և ամբոխի մաս դարձնել ինձ»: Այժմ աշխարհում շատ քիչ ազատ մարդիկ կան. այդ պատճառով էլ չափազանց շատ են վտանգներն ու սպառնալիքները; Եվ երրորդ` նա, ով իր սրտի մեջ է ընդունում տառապանքներն ու դժբախտություններն օտար մարդկանց, նա, ով օգնում է առանց փառքի ակնկալիքի կամ անգամ շնորհակալության, նա, ով չի ծանրանում իր արարքներով, իր մտքերով` իր թանկագին անհատականության բոլոր արտահայտչամիջոցներով, նա նույնպես` չի վախենում: Պատերազմի վտանգը ծագում է նրանից, որ շատ մարդիկ չափազանց, սարսափելի լրջություն են վերագրում իրենց: Նա, ով ընդունակ չէ խղճալու ուրիշներին, և թեկուզ շատ փոքր ծիծաղելու ինքն իր վրա, նա էլ հենց մեկն է «պատերազմ հրահրող» թշվառներից: Եվ մի բան էլ` ամբողջ ուժով խաղաղություն ցանկանալու համար մեծ երկյուղ է պետք, երկյուղ Տեառն: 

No comments:

Post a Comment