Monday, August 20, 2012

Դուք եք երկրի լույսը



Շատերը երանելի համարեցին միայնակեցությունը, մյուսները` խառն, այսինքն` հասարակական կյանքը, ուրիշներն էլ նախընտրեցին վերակացու լինել ժողովրդին, հոգևոր խրատատուներ լինել, զբաղվել քարոզչությամբ և եկեղեցիներ կառուցել… Եվ ես այս գործերից որևէ մեկը մյուսից առավել չէի համարի և չէի ասի, թե մեկն արժանի է գովեստի, իսկ մյուսը` հանդիմանանքի:


ՍԻՄԵՈՆ ՆՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ



Շարունակության մեջ Սիմեոն Երանելին խոսում է այն մասին, որ մարդկային կյանքը կազմված է տարբեր գիտություններից ու արվեստներից, ընդ որում` յուրաքանչյուրը ստեղծում ու ներկայացնում է իրենը. ի վերջո անօգուտ է կյանքի ամեն մի ուղի, եթե այն չի տանում դեպի Աստված և փրկություն:
Այս խոսքերը կարելի է ընդունել որպես ելակետ: Իսկապես, մենք բոլորս ապրում ենք շատ տարբեր կյանքով. ինչ-որ մեկը մեզանից ծառայում է եկեղեցում, մյուսն իրեն նվիրում է արվեստին, գիտությանը. մեր մեջ կան դերասաններ, երաժիշտներ, դիվանագետներ, գործարարներ, ուսուցիչներ, գրականագետներ, մի խոսքով` մարդիկ ամենատարբեր մասնագիտությունների: Բայց ինչով էլ մենք զբաղվելու լինենք, մենք կարող ենք մեր գործն Աստծուն նվիրել: Մասնագիտությունը ոչ միայն հաց վաստակելու միջոց կարող է լինել, այլև ճանապարհ քրիստոնեական առաքինագործության: Եվ ճշմարիտ քրիստոնյա դառնալու համար, որպես կանոն, պետք չէ թողնել մի մասնագիտությունը և ընտրել մյուսը:
Ես ճանաչում եմ մի կոմպոզիտորի, որը ուղղափառ հավատքի դառնալով, եկավ հոգևորականի մոտ և հարցրեց, թե ինչ պիտի անի: «Թո՛ղ երաժշտությունը և դարձիր եկեղեցու ժամկոչը»,-պատասխանեց հոգևորականը: Բարեբախտաբար կոմպոզիտորը նրան չլսեց: Հետագայում, լինելով Անգլիայում, նա հանդիպեց երանաշնորհ Սիվղանոսի աշակերտի` Սոֆրոնիոս ծերի հետ, և նրան տվեց նույն հարցը; «Շարունակե՛ք երաժշտություն գրել և Ձեզ կճանաչի ամբողջ աշխարհը»,-ասաց նրան ծերը: Շուտով այս կոմպոզիտորի անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Հիմա նա երաժշտություն է գրում միայն կրոնական թեմատիկայով /օրինակ` նա երաժշտություն է գրել երանաշնորհ Սիվղանոսի որոշ խոսքերի համար/, և շատերն իր երաժշտության միջոցով ուղղափառ հավատքի են դառնում: Լինելով խորը հավատքի տեր և եկեղեցական կյանքի մարդ` նա իր երաժշտությամբ օգնում է մարդկանց թափանցելու հոգևոր կյանի այն խորքերը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը մարդու և Աստծու միջև:

թարգմանությունը` Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի



No comments:

Post a Comment