ՄՐԳԱՇԱՏ

Ողջույն բոլորին:
Ինչպես ամերիկացիները կասեին, հուսով եմ այս նամակը /տվյալ դեպքում այս փոստը/ առողջ կգտնի Ձեզ: Դե մի խոսքով ուզում եմ ասել, որ հուսով եմ լավ եք: Շատ ուրախ եմ Ձեզ ներկայացնելու թե ինչ ենք արել մենք Մրգաշատ գյուղում երկու օր առաջ: Իսկապես որ Աստված ամենազոր է և անգամ ամենադժվարին դեպքերում էլ օգնում է մեզ, միայն թե մնում է մենք ապավինենք Իրեն: Այս կիրակի օրը Մրգաշատ գյուղում կազմակերպեցինք Խաչապտույտ, գյուղին ցույց տալու համար, որ գյուղում քահանա կա, Եկեղեցին գործում է, չնայած դեռ վերանորոգման մեջ է և որ ամենակարևորն է կիրակի օրվա մեր Խաչապտույտը և Պատարագը գյուղի համար աղոթելու լավագույն առիթ էր: Բոլորին խնդրել էինք, որ այդ օրը անպայման աղոթեն Մրգաշատ գյուղի համար... կարծում եմ այդպես էլ եղավ: Դե ինչ, ավելորդ շատախոսությունից հեռու մնալով` ստորև Ձեզ եմ ներկայացնում առանց մեկնաբանությունների փոքրիկ մի տեսանյութ մեր Խաչապտույտից:



Խաչապտույտին անմիջապես հաջորդեց Սուրբ և Անմահ Պատարագի արարողությունը, որից ստորև Ձեզ եմ ներկայացնում օրվա ավետարանական ընթերցվածի շուրջ կառուցված քարոզը:



Թող Աստված օրհնի բոլոր մասնակիցներին, բոլոր օգնող ու աջակցող անհատներին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին մեր Խաչապտույտին ու Պատարագին:

4 comments:

  1. Տերը թող օրհնի ու ուղեկցի ձեզ ձեր բոլոր ճանապարհներին:

    ReplyDelete
  2. Ամեն եղբայր, շնորհակալ եմ:

    ReplyDelete
  3. Ter Hayr jan ta Astvats vor hajord Xachaptuytin henc gyuxic havatacyalneri tiv@ tasnapatkvi.Vstah em vro Tiroj kamkov du karox es...

    ReplyDelete
  4. Տեր Մարկոս ջան, հուսամ գրառումս էլ քեզ կգտնի ողջ և առողջ :))))) Աստված թող զորացնի քեզ. նույն ոգով շարունակիր:

    ReplyDelete