Thursday, August 25, 2011

ԳՈՒՆԱՎՈՐ ՋԱՐԴ /մաս 1/

      Սրանից 104 տարի առաջ, երբ գունավոր հեռուստատեսության հայտնագործող Հովհաննես Ադամյանն առաջինը լինելով Բեռլինից կարողացավ 600 կմ հեռավորության վրա հաղորդալարերով գունավոր պատկեր փոխանցել, խեղճ մեծանուն հայը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ զարհուրելի նպատակներով կարող էր հետագայում օգտագործվել իր հայտնագործությունը:
Էհ~, Հովհաննես, Հովհաննես, ականջդ կանչի...
      Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ի դժբախտություն ինձ, առիթն ունեցա հեռուստացույց դիտելու, անկեղծ եմ ասում, շատ եմ ցավում կորցրածս ժամանակի համար, թեև այդ փորձառությունն անհրաժեշտ էր հասկանալու, թե բացի պատերազմից ինչ կործանարար միջոցներ կան ուզածդ ազգը վերացնելու համար: Խորին հիասթափություն եմ ապրում այսօրվա մեր հեռուստաեթերի աղտոտվածության պատճառով. խոսքս կարող եմ տարածել բոլոր հեռուստաալիքների գործունեության վրա անխտիր: Չէ, անկեղծ, երբևէ չէի ուզենա անհույս հոռետեսի տպավորություն թողնել, բայց այն ինչ կատարվում է մեր եթերում այսօր, ինձ որևէ դրական հույս չի ներշնչում: Հիմա այլևս չեմ էլ մեղադրում այն աղանդավորներին, ովքեր հեռուստացույցն անվանում են ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐԿՂ: Էտպես է, որ կա: Եվ զայրացնող է հատկապես այն, որ մեր հեռուստատեսության գործունեության հետևանքով տուժում են առաջին հերթին երեխաները:

      Սիրելիներս, երբևէ ուշադրություն դարձրել եք, թե ինչ մուլտֆիլմեր են դիտում մեր երեխաները, ովքեր են նրանց կուռքերը, ընդօրինակման կերպարները? Թերևս անդրադառնանք մի քանիսին, որովհետև գրեթե բոլորն էլ նույն սկզբունքներով ու նույն նպատակներով նկարված մուլտեր են: Հազիվ էինք շունչ քաշել Խորհրդային Միության փլուզումից հետո մեր երկիր ներխուժած մուտանտատիպ Բարբիների ալիքից, հիմա էլ Վինքսեր, Նառուտոներ, Տրանսֆորմերներ, Սարդ մարդիկ, Բեթմեններ, Նորաոճ վհուկներ ու էլ չգիտեմ ինչ հիմարություններ: Եթե կան տարբեր գույնի ջարդեր. օրինակ` կարմիր, սպիտակ և այլն, ապա սրան ես տալիս եմ ԳՈՒՆԱՎՈՐ ՋԱՐԴ անվանումը: Խնդրում եմ ուշադրությամբ դիտեք այս մուլտսերիալներից որևէ մեկի կամայական հերթական սերիա. տեսեք թե ինչ է քարոզվում: Օրինակ` Վինքսեր կոչված մուլտսերիալում մենք տեսնում ենք թվով վեց երիտասարդ աղջիկների կերպարներ, որոնք ի զարմանս ինձ հագնված են կիսամերկ, ընդգծված սեքսուալ զգեստներով, իսկ մուլտֆիլմի ռեժիսորն էլ ջանք չի խնայել, որ ամեն կադրում սրանք երևան հնարավորինս բաց տեսքով և անառակ կնոջ ընդգծված պահվածքով: Չէ, հնարավոր է ես հետամնաց եմ, բայց չեմ հասկանում, թե ինչ անհրաժեշտություն կա մուլտֆիլմի մեջ ներկայացնելու Պամելա Անդերսոնից և մնացյալ այլ պոռնիկներից գրեթե ոչնչով չտարբեվող կերպարների ու այս ամենը հրամցնել մեր երեխաներին: Եթե մուլտը մեծահասակների համար լիներ, ապա այն կուզենայի որ գոնե գիշերը եթեր տրվեր, բայց ոչ, սրանք երեխաների համար են և հատկապես հայ երեխաների: Էլ չեմ ուզում խոսել այն մասին, որ այս <<վինքս փերիները>> ամեն մեկը հանդիպում է մի հասուն տղամարդու հետ, համբուրվում են օրը ցերեկով, երեխաներն էլ այդ ամենը տեսնելով, բակում, խաղերի ժամանակ փորձեր են անում` մտածելով, որ դա միանագամայն բնական է (խոսքս մինչև 6-7 տարեկան երեխաների մասին է, ինքս եմ տեսել):

       Հիմա ասեմ, թե ինչ եմ կարծում ես այս <<հատուկ քաղաքականության նպատակի>> մասին: Ուրեմն այսպես, սկզբում մուլտերը, երեխաներին վարժեցնում են այս անառակությանը, հետո  երկիր է ներմուծվում մի մեծ քանակությամբ այդ մուլտհերոսների նկարներով զանազան ապրանքներ  (մազի ռեզիններ, գուլպաներ, տետրեր, գրիչներ, պայուսակներ ու այս ամենը մեր սիրելի թշնամի Թուրքիայից, ինչպես նաև կոնֆետներ ու պաղպաղակներ հայրենական արտադրության), փոքրիկներն էլ, կուռքերի փայլից շլացած սկսում են ծնողներից պահանջել անպայման գնել դրանք: Այսինքն` ինչ է ստացվում? Ստացվում է այն, որ մեր երեխաների նկարագրի վրա ազդելով, որոշ հարուստներ ավելի են հարստանում, իսկ ազգը, դե ինքներդ հասկացաք թե ինչ է լինում կամ ուր է գլորվում: Ուշադրություն դարձրեք, օրինակ Վինքսեր մուլտսերիալում կամ Նորաոճ Վհուկներ կոչվող մուլտսերիալում ներկայացված են հիմնականում աղջիկներ, և որ չափազանց հետաքրքրական է չգիտես ինչու, մուլտսերիալներում առկա են բոլոր խառնվածքի, տարբեր արտաքին տեսքի, տարբեր չափորոշիչներով կերպարներ: Սա էլ օգնում է, որ յուրաքանչյուր պստիկ գտնի իր կերպարին, որին տեսնում է իր մեջ կամ որին կուզենար նմանվել, այդ պատճառով բոլոր երեխաները սկսում են ասել, թե ես կապույտ վինքսն եմ, կամ ես կարմիրը և այլն և այլն... Չգիտես ինչու ոչ ոք այլևս չի ուզում իր մայրիկի կամ տատիկի նման լինել. չնայած կարծում եմ, որ եթե իրենց ծնողների նման չլինեին, այդ մուլտսերիալները նայելու հնարավորություն չէին էլ ունենա, այսինքն` ասել կուզեմ, որ իրենց մայրիկներն արդեն իսկ սխալ են գործում թույլ տալով պստիկներին դիտել դրանք: Դե իհարկե, կարևորն էլ այն է, որ մայրիկների գլուխներն ազատ լինեն, որպեսզի հարևանի հետ մի լավ սուրճ խմեն, այսպես ասած մազ ֆենեն ու էլ չգիտեմ ինչով զբաղվեն: Մի ուրիշ հանգամանք. ախր սիրելիներս մոռանում ենք որ աղջիկ պստիկները մեր ժողովրդի վաղվա օրվա մեծագույն պատասխանատուներն են. ում համար է գաղտնիք, որ որպես արևելյան աշխարհի ներկայացուցիչ, մեզ մոտ ևս ընտանիքում երեխաների դաստիարակությամբ մեծամասամբ զբաղվում են կանայք: Դե հիմա գնացեք ու պատկերացրեք մանկուց այս տեսակ հանճարեղ մուլտսերիալներով, իսկ ավելի հասուն տարիքում նաև ոչ պակաս փայլուն հեռուստասերիալներով կրթված կանայք ինչ սերունդ պիտի դաստիարակեն (ինչ հզոր ու խիզախ զինվոր պիտի տան հայրենիքիս, ինչ նվիրյալ հոգևոր սպասավոր ու գիտնական, քաղաքական գործիչ ու բժիշկ): Դե էլ չեմ խոսում կրոնական հողի մասին: Ախր շատ մի տեղյակ են թե Հայ Առաքելական Եկեղեցին ինչ է ասում, շատ մի տեղյակ են, թե քրիստոնեությունն ինչ է ասում, գալիս ու միանգամից մեր պստոներին են ներկայացնում ինչ որ նորաոճ վհուկներ` իրենց դպրոցով, փերիների դպրոց, ու էլ չգիտեմ ինչեր, որոնք իրականում ինչ որ մերկապարի դպրոցներ են հիշեցնում: Չէ որ սրանք էլ ազդում են կրոնական պատկերացումների վրա հենց այն տարիքում, երբ ամենից հեշտ ձևով կարելի է ներմուծել պստիկների սիրտն ու հոգին այն ամենը ինչ ուզում ես: Դե արի սիրելի հայ հոգևորական ու քեզ պատառոտելով խոսիր աստղագուշակների, կախարդների, վհուկների ու էլ չգիտեմ ինչերի մասին... Բարդ է...
      Այսքանը թերևս հիմնականում աղջիկ պստոների բարոյական նկարագիրը ավիրելու մասին, այժմ մի փոքր էլ անդրադառնանք տղաներին ուղղված խնդիրներին:
Անզեն աչքով իսկ կարելի է տեսնել թե ինչպիսի տղամարդկային կերպարներ են առաջարկում այս մուլտֆիլմերը մեր երեխաներին: Այդ կերպարները կամ փսլնքոտ, կիսականացի քսմսվող, աղջկական պահվածքով են հանդես գալիս կամ էլ հզոր ամեն ինչ քանդող, ջարդող-փշրող, կրակող ու ոչնչացնող. այստեղից էլ մեր փոքրիկ տղաների ագրեսիվությունն ու հակառակ ծայրահեղության մեջ գտնվող փափլիկությունը: Չես տեսնի երբևէ հայրենասեր մի տղայի կերպար... չգիտեմ, ընդհանրապես որևէ տղամարդու կերպար չես գտնի այս մուլտերում: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս մուլտերից շատերում տղաները հանդես են գալիս էքստրեմալ իրավիճակներում, վազում են, ցատկոտում շենքից շենք ու բազում այլ հրաշքներն գործում, որոնք իրական կյանքում բնական է, որ անհնար պիտի լինի իրագործելը: Իսկ մեր երեխաները, ոգևորվելով այս ամենով, շատերն էլ հագնելով իրենց ծնողների կողմից իսկ գնված այս կամ այն հերոսի զգեստները (Բեթմեն, Սարդ մարդ, Սուպեր մեն և այլն), սկսում են անձամբ փորձեր անել նույն հնարքները կիրառելու համար: Եվ քանի որ այս ընթացքում հանճարեղ մայրիկները զբաղված են հարևանուհիների դատարկ միջավայրում սուրճ խմելով, մեր երկրի ապագա զինվորներից շատերը դառնում են անպիտան բանակի համար`տարբեր բարձրություններից ընկնելով ու կոտրատելով իրենց ոսկորները: Փաստորեն, կուլ գնալով կոմերցիոն աշխարհի կանոններին, մենք կանգնած ենք մեծ սպառնալիքի առաջ. եթե այսպես շարունակվի, պատրաստ եղեք, որ մեր հասարակության մեջ մի քանի տասնամյակ հետո գերակշիռ դեր կունենան բարոյական շատ արժեքներից մղոններով հեռու աղջիկները և հայրենիքի ու պետության համար անպիտան զինվոր տղաները:


շարունակելի...

11 comments:

  1. Էսօրվա երեխեքը սովետական շաաաատ դաստիարակիչ մուլտերը այլևս չեն նայում... Անհետաքրքիր են դրանք իրենց համար: Խաղեր չեն խաղում փողոցում` դրանք փոխարինելով համակարգչով ու բջջայինով... Ցավալի է: Արժեքավոր նյութ էր, շնորհակալություն Տեր Հայր ջան:

    ReplyDelete
  2. Այո, շատ ճիշտ էր, լրիվ համաձայն եմ Սովետական Մուլտերի մեծ գիտակ Արթուր Սարկավագից. սա անկեղծ եմ ասում, Արթուր Սարկավագը կարելի է ասել բոլոր սովետական մուլտերն անգիր գիտի... Որքան էլ զարմանալի լինի, հիմա ես դրանք նորից եմ նայում, շատ բաներ էլ նոր-նոր եմ նայում...

    ReplyDelete
  3. Շոյված եմ :)))
    Քո թույլատվությամբ մի հղում տեղադրեմ հեռուստատեսության մեկ այլ աղբի` ԷՔՍՏՐԱՍԵՆՍՆԵՐ-ի վերաբերյալ:
    http://sarkavag.blogspot.com/2011/08/blog-post_24.html

    ReplyDelete
  4. Եթե դու չդնեիր, ես էի դնելու հա:

    ReplyDelete
  5. http://old.hetq.am/am/society/armenia-9/comment-page-1/#comment-38691

    ReplyDelete
  6. Շնորհակալություն Զարուհի ջան...

    ReplyDelete
  7. Տեր Հայր ջան,ամբողջությամբ կիսում եմ մտահոգությունդ, սակայն գործնական առաջարկներ քիչ կան կամ եթե կան, լսողներ չկան:

    ReplyDelete
  8. Kareli e es mi arajark anem? chgitem inchkanov k@ndunvi, bayc ekek hatuk axotenk ays ev mer azgi inknutyunnaxavaxox mi shark baneri hamar. En inch menk chenk karox anel Astvats lavaguyns kani...Iskapes herustatesutyun@ /ev naev @ndhanur zangvatsayin lratvamjijocner@/ handisanum en erexayi socialakanacman karevor gortsakelneric mek@ @ntanikic, mankapartez-dprocic heto....bayc inch e katarvum...talis en xexatyurvats, tarikin chhamapatasxanoxchapabajnov ev tesaki informacia.
    Zugaher mer erkrum mi shark tsragrer en arvum orinak genderayin xtrakanutyan veracman, trafikingi dem paykari, erexayi serakan charashahman kanxargelman, serakan dastiarakutyan ev ayl socialakan xndirneri lutsman hamar, minchder myus koxmic ayd amen@ armatacvum e vaxva serndi mej...
    Iskapes mtahogich e, ev patkern aveli e vatanum ..."gunavor jardn" orhasakan e darnum

    ReplyDelete
  9. Շնորհակալություն Արուսիկ ջան, բայց դե գիտես, որ ես լավատես եմ և եթե հոդվածն անգամ սուր է ստացվել ու ինչ որ տեղ հոռետեսական հայացքներ էլ ունի, ապա դա այդ պահին իմ նյարդայնացած լինելու հետ էր կապված, թե չէ ես իրականում լավ էլ համոզված եմ, որ հայ ժողովրդի հետ ամեն բան լավ է լինելու...

    ReplyDelete
  10. Տեր Հայր ջան կարծում եմ սա ընթերցողներիդ շատ օգտակար կլինի այս թեմայի համատեքստում` http://www.scribd.com/doc/83318951/%D4%B1%D5%A3%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB%D5%BE-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF%D6%87%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8

    ReplyDelete