Wednesday, August 15, 2012

ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿՐԿԵՍՈՒՄ


Ցնծում է ՀռոմըԴիմավորում է հաղթական Տիտոսին՝ իր երկաթե լեգեոններով և լեգեոնների ոսկե արծիվներով, որոնք ճախրել էին իրենց բարձր փայտաձողերի վրա՝ այն ժամանակվա հայտնի աշխարհներում: Տիտոսը վերադառնում էր ապստամբած Հուդայի երկրի հանդեպ տարած հաղթանակից:

Տիտոսը, հաղթակառքի վրա կանգնած, «սրբազան ուղով» մտնում էր հավերժական «ֆորում ռոմանում»: Նրա մարտակառքի ետևից վազում էր ժողովրդական «զրպարտիչը», որը, հնուց ի վեր, ընդունված սովորությամբ պարսավում էր  հաղթողին. իսկ ցնծացող ժողովուրդը, իհարկե, ծիծաղում էր «զրպարտչի» վրաԼսվում էին ողջույնի գոչեր, հիացական բացականչություններ:
Հաղթակառքին հետևում էր մեկ ուրիշը, նրա վրա վեր էր խոյանում՝ արևից շողարձակող հսկայական յոթ թևանի ոսկե աշտանակը, որը հափշտակել էին Սողոմոնի տաճարի սրբարանից, ինչպես նաև կրակի բոցերից փրկված տաճարի սրբազան գանձեր: Կառքերի հետևից զինվորները տանում էին գերի հրեաներին՝ խռովության պարագլուխներին և, զենքը ձեռքերին ձերբակալված՝ այլ անվանի մարդկանց: Բոլորը շղթայակապ էին. պարագլուխների ձեռքերին և ոտքերին փայլատակում էին հաստ ոսկե շղթաներ՝ ձուլված հրդեհից հալված տաճարի գանձերից: Ընդհանուրի ուշադրությունն էր գրավում նաև շատ գեղեցիկ, թեև ոչ երիտասարդ, արդեն քառասուն տարեկան մի կին, ով ձեռքից բռնած ուղեկցում էր շլացուցիչ գեղեցկության չորսհինգ տարեկան մի աղջկա՝ ուսերին թափված թանկարժեք ոսկու գույն ունեցող շքեղ մազերով:
«Փոքրիկ Վենե՜րափոքրիկ Վենե՜րաԱֆրոդի՜տե» - լսվում էին ամբոխի միջից հիացմունքի և զարմանքի բացականչություններ: Հրաշագեղ աղջկան ձեռքից բռնած տանող գեղեցիկ կինը քրիստոնյա-հրեա էր: Երբ նա դեռ փոքրիկ աղջնակ էր, ինչպես երուսաղեմացի շատ երեխաներ, ցանկանում էր մոտենալ Փրկչին, իսկ Նրա աշակերտները հեռացնում էին նրանց: Այդ ժամանակ Փրկիչն ասաց. «Մի՛ հեռացրեք ինձանից երեխաներին», - և իր ձեռքը դրեց նրա գլխին: Իսկ չքնաղագեղ աղջիկը այդ նրա դուստրն էր:
Այժմ հասել էր նրա և աղջկա՝ Քրիստոսի մոտ գնալու ժամանակը: Մայրը և աղջիկը մեղադրվում էին սարսափելի պետական հանցագործության մեջ. Տիտոսի բանակի ռազմական խորհուրդը նրանց դատապարտել էր առյուծների կողմից հոշոտման՝ Հռոմի հսկայական կրկեսում:
Հանցագործությունն այս էր: Երբ Երուսաղեմն ավերվել և ծխում էր ավերակների մեջ, Սողոմե անունով այս կինը, ցանկանալով Բեթանիա հասնել, ուր ապրում էին նրա հարազատները՝ Ղազարոսի՝ Փրկչի ընկերոջ ընտանիքից, դստեր հետ գնաց պահակությունը ղեկավարող զորապետի մոտ՝ նրանից անցաթուղթ խնդրելու: Այդ պետի վրանը պատահականորեն կանգնած էր Գողգոթայի վրա, ճակատային մասում: Մոտենալով վրանին՝ Սողոմեն սարսափով տեսավ, որ հռոմեկան լեգեոնային արծիվը, Հռոմի պետական զինանշանը մուտքի մոտ սրբապղծորեն խրած էր այն սուրբ փոսի մեջ, որտեղ երեսունյոթ տարի առաջ խրվել էր այն խաչը, որն իր վրա էր ընդունել խաչված Փրկչին, և որը հավատացյալները պահպանում էին որպես սրբատեղի, իսկ Սողոմեն ամեն տարի, Քրիստոսի չարչարանքների և Հարության օրերին այնտեղ անուշահոտ յուղ էր լցնում: Տեսնելով պղծված սրբավայրերը՝ Սողոմեն արագ խլելով լեգիոնի արծիվը, թքեց նրա վրա, գցեց գետնին և սկսեց ոտքերով կոխոտել: Մարիամը՝ նրա դուստրը, կրկնելով մորը, նույնպես իր փոքրիկ ոտքերով կոխոտում էր արծիվըԶինվորները տեսնելով կայսերական զինանշանի այդ անարգանքը՝ բռնեցին Սողոմեին և Մարիամին և տարան Տիտոսի մոտ. նա էլ բոլոր լեգիոնների պահանջով հրամայեց հանցագործներին դատել ռազմական դատարանով: Խեղճերին դատապարտեցին մահապատժի՝ Հռոմի արենայում հոշոտման առյուծներից:
«Փոքրիկ Աֆրոդիտե՜Վերածնված Վեներա՜» - լսվում էին հիացական բացականչությունները ամբոխի մեջ:
Վերջապես, եկավ գլադիատորական մրցույթների և մարդկանց՝ գազաններով հալածելու օրը: Թվում էր՝ ամբողջ Հռոմը լցվել է Մեծ Կրկես, որը կարող էր տեղավորել մինչև կես միլիոն հանդիսատես: Ոչինչ այնպես չէր գրավում դաժան, անսիրտ հռոմեացիներին, ինչպես արյունոտ տեսարանները: Այդ օրը մի առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում արյունարբու լատինների համար՝ նոր կործանված Երուսաղեմից բերված երկու հրեա-հսկաների հետ գլադիատորների մահացու մենամարտը և հրեա գեղեցկուհի կնոջն ու նրա հրաշագեղ մանկիկին նումիդիական առյուծին հոշոտման նետելը: Հրեա հսկաներն էին Հուդան՝ Մերտոնի որդին և Սիմոնը՝ Նաիրի որդին, որոնց հզոր ձեռքերից Երուսաղեմի պաշարման ժամանակ բազմաթիվ հռոմեացի զինվորներ էին ընկել մարտում:
Ամֆիթատրոնի օթյակները և վերնասրահները լեփ(լեցուն էին: Արենային մոտ լավագույն տեղերը զբաղեցրել էին աշխարհակալ Հռոմի սենատորները, լեգեոնների պետերը՝ անվանի հեծյալներով, կառավարիչներ և այլ ներկայացուցիչներ: Մնացած օթյակները լեփ-լեցուն էին Հռոմի քաղաքացիներով, զինվորներով: Վերին շարքերը, հսկայական ծաղկանոցի նման վառվռում էին ոսկեղենով զարդարված կանանցով՝ մեծահարուստ տիկնանցից մինչև հասարակ հռոմեացի կանայք, որոնք ծարավի էին արյունալի տեսարանների: Կայսերական ընդարձակ օթյակից ծույլ նայում էր Վեսպասիանոսի սափրած, ճարպակալած դեմքին: Կողքին տեղավորվել էր նրա որդին՝ Տիտոսը, որի մեծ գլուխն ամուր հենված էր հաստ վզին: Կայսեր ձեռքի ծույլ թափահարումով ամֆիթատրոնը հայտարարեց շեփորների կանչը: Արենա էին դուրս գալիս մարտիկները, որոնց թիվն այս անգամ շատ չէր, քանի որ Վեսպասիանոսը տրամադրված չէր երկարատև մարտի, ընդամենը երկու զույգ՝ գերմանացի գլադիատորը, որը պետք է մենամարտեր հրեա Մերտոնի որդի՝ Սիմոնի հետ և սկյութացի գլադիատորը՝ հրեա Հուդայի՝ Նաիրի որդու հետ:
Փողերը ոռնացին. սա գլադիատորներին մարտի կանչող հրավերն էր: Մարտիկները ներկայացան: Գերմանացին համարվում էր լավագույն գլադիատորներից մեկը, նա մանկուց սովորել էր կայսերական գլադիատորական դպրոցում: Նա անմիջապես հարձակվեց իր հակառակորդի վրա: Երկուսի սրերը փայլատակեցին և վար սահեցին վահանների վրայով՝ ասես ցավի ճիչ արձակելով: Երկու հակառակորդներն էլ հմտորեն ետ էին մղում հարվածներըՀանկարծ, գերմանացին մի կողմ նետեց իր վահանը: «Սպարտակի խորամանկությունն է, - ժպտաց  Տիտոսը, -  հրեան մեռավ»Բարձր ճոճելով իր սուրը, գերմանացին՝ առանց պաշտպանվելու, ուղիղ խոյացավ վահանով փակված Սիմոնի վրա: Վերջինս, կանխազգալով հարվածը, փակեց վահանով կուրծքը և փորըՀանկարծ թվաց, թե գերմանացին սայթաքեց՝ ընկնելով ծնկներինԲայց նույն պահին նրա սուրը մխրճվեց հակառակորդի վահանի տակ. ծափահարությունները ցնցեցին ամֆիթատրոնըՃիչերի շառա՜չ. «Պարտվա՜ծ է, պարտվա՜ծ է»: «Պարտված չէ՛», - հասցրեց արտաբերել Սիմոնը և, կռանալով թշնամու գլխի վրայով, սուրը մխրճեց մարմնի մեջԵրկուսն էլ մեռան: Նրանց տարանՆորից գուժեցին փողերը:
Բերե՛ք կնոջը աղջկա հետ, - կարգադրեց «կազմակերպիչը»:
Տիտոսը ցածրաձայն ինչոր բան ասաց հորը:
Ինչո՞ւ դա  թույլ տվեցիր, –  հարցրեց կայսրը:
 Բոլոր լեգեոններն էին դա պահանջումվիրավորել էին հռոմեական արծիվը
Դանդաղ արենա դուրս եկավ ամբողջովին սպիտակ հագած ուրվական հիշեցնող մի բան: Սողոմեն բռնել էր՝ ոսկեգույն մազերը ուսերին թափած, չքնաղ աղջկա ձեռքը: Զարմանքիհիացմունքի և դժգոհության ալիքը տարածվեց ամֆիթատրոնով:
Նանա փոքրիկ աստվածուհի՜ է
Հիմա մի մեծ, շատ մեծ կատու կգա ու մեզ կտանի քո հոր և այն բարի Հիսուսի մոտ, որի մասին քեզ այնքան շատ եմ պատմել, և Որի սուրբ ձեռքը ես հիմա էլ զգում եմ գլխիս վրա, – ասում էր մինչ այդ Սողոմեն, տանելով աղջկան արենայի կենտրոն, իսկ նա հետաքրքրասիրությամբ և մանկական միամտությամբ նայում էր չորսբոլորը:
Մահվան գնացողները ողջունում են քեզ, կա՛յսր, – բարձրաձայնեց «կազմակերպիչը», երբ Սողոմեն և Մարիամը մոտեցան կայսերական օթյակին:
Ահա՛ տեսնո՞ւմ ես, փոքրի՛կս, Աստծու պատուհանը, – ցույց տվեց Սողոմեն արևը: – Այնտեղից մեզ վրա են նայում բարի Հիսուսը՝ Աստծո Որդին, և քո հանգուցյալ հայրիկըՏեսնո՞ւմ ես, փոքրիկս, չար հռոմեացիները մեզանից խլեցին մեր Երուսաղեմը, այրեցին այն, իակ բարի Հիսուսն ունի Երկնային Երուսաղեմ ու Նա մեզ կանչում է Իր մոտ
Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ  աստվածություն, – լսվում էին ձայները:
Այս օձի ճուտըը մեծանա՝ բոլոր ամուսինները և ջահելները խելքահան կլինեն, – լսվեց մի ճչան կանացի ձայն:
Հանկարծ ամպրոպի որոտներ լսվեցինԲոլորը ցնցվեցինՑնցվեցին նաև Սաղոմեն և Մարիամը: Սաղոմեն գունատվեցԱռյուծի մռնչյունն էր
Լսո՞ւմ ես, փոքրիկս, մեծ, բարի կատուն է ուրախանում, որ հիմա մեզ երկինք կտանի՝ քո հոր մոտ, երկնային Երուսաղեմ, – ասում էր Սաղոմեն՝ ցույց տալով մութ երկաթյա վանդակից դուրս թռած բրդոտ բաշով հրեշին:
Սարսափելի բանտարկյալն իսկապես ուրախանում էր, տեսնելով լույսը, արևը, ազատությունը: Մռայլ վանդակում երկար անշարժ մնալուց, կորցնելով լույսը, երկինքը տեսնելու հույսը, նա հիմա, իր գերեզմանից դուրս թռչելով, անսպասելիությունից խենթացել էր: Նա հիմա տեսնում էր միևնույն կապույտ երկինքը, միևնույն տաք, վառ արևը, ինչպիսին ինքը գիտեր և սիրում էր իր հեռավոր, հարազատ շոգ Նումիդիայում, և նրան՝ այդ չարամիտ գազանին թվում էր, թե ինքն արդեն Աֆրիկայում է՝ Նումիդիայի անապատներում, արմավենիների մոտ: Շուտով կտեսնի իր կնոջը, երեխաներինԱհարկու մռութով, մեծ գլուխը բարձրացնելով դեպի արևը՝ նրան էր հղում այնպիսի խլացնող ոռնոցներ, այնպիսի ողջույնի հիմն, որ ամֆիթատրոնի պատերը դողում էին: Արևով հիանալուց հետո, նա հսկա կատվի հզոր ցատկերով սկսեց արենայով մեկ պտտվել, որպեսզի վայելի շարժումների ազատությունը, ազատ վազքի հաճույքը, իր հզոր ոտքերի պողպատե մկանների ձգությունը:
Տեսնո՞ւմ ես, փոքրի՛կս, ինչպես է խաղում մեծ բարի կատուն, - ասում էր այդ ընթացքում Սաղոմեն՝ սարսուռով շոյելով աղջկա գլուխը:
Իսկ առյուծը նորից անթարթ նայում էր արևին, նա չէր հագենում նրան նայելուց, այնքա՜ն վաղուց չէր տեսել իր Նումիդիայի արևըև նրա հզոր կոկորդից նորից լսվեցին երկինք հասնող որոտները: Հետո, ևս մի քանի հսկայական թռիչք անելով, անապատի հրեշը հանկարծ կանգ առավ: Առյուծը միայն հիմա նկատեց արենայում Սաղոմեին և Մարիամին և զարմանքով ակնդետ նայեց նրանց: Ամբողջ ամֆիթատրոնը հուզմունքով սպասում էր, թե ինչ է լինելու
- Ա՜խ, ինչու դատապարտեցիր երեխային, - ծերունական խղճահարությամբ ցածրաձայն արտասանեց Վեսպասիանոսը:
Լեգեոնները հենց նրան էին պահանջումնա տրորում էր քո արծիվը
Իսկ առյուծը, կատվի նման կպավ գետնին և, զարմացած աչքերը չկտրելով իրեն անհասկանալի երևույթից, պոչ(ավելով խփում էր գետնին, դեսուդեն շաղ տալով ավազը
- Գնա՛, փոքրի՛կս, բարի կատվի մոտ, - գունատված շուրթերով շշնջաց Սաղոմեն:
- Իսկ բարի կատուն չի՞ ճանկռում, - հարցրեց աղջիկը:
- Չէ՛, փոքրի՛կս
Աղջիկն առաջ շարժվեցԱհա հրեշը կնետվի և կհոշոտի երեխայինթպրտում էր բոլորի սիրտը:
Բայց հրեշը չնետվեց
Եվ ահա, թե որն էր գաղտնիքը. մինչ մարդկանց՝ գազանների առաջ հոշոտելու նետելը, չորքոտանի գլադիատորներին սովորաբար մի քանի օր քաղցած էին պահում, և այդ պատճառով, արենա դուրս գալիս, նրանք ագահորեն նետվում էին զոհի վրա:
Իսկ այդ առյուծին հսկիչը մի գաղտնի քրիստոնյա է: Եվ ահա նա, իմանալով, որ իր բանտարկյալը հոշոտելու է մի կնոջ և աղջկա, ամեն անգամ գաղտնի, գիշերները կուշտ կերակրում էր առյուծին
Գազանը մինչև կոկորդ կուշտ էր և միայն ուզում էր ուրախանալ, խաղալ ազատության մեջ
Նա ոչ մեկին չէր տեսնում, բացի սպիտակ, դեպի իրեն եկող փքրիկ էակից«Ինձ հետ խաղում է», - մտածեց կուշտ գազանը և ճիշտ կատվի նման սկսեց սողալով ետ-ետ գնալԱհա՜, ահա՜, հիմա սարսափելի ցատկԲայց չթռավ«Տեսնո՞ւմ ես, բարի կատուն խաղում է», - շշնջում էր Սողոմեն: Առյուծը, կարծես հասկանալով նրա խոսքերը, նորից կողքից կողք էր թռչկոտում, ասես իսկապես խաղում էր աղջկա հետ: Հետո նա նորից կպավ գետնին և կատվի պես փորի վրա սկսեց սողալ դեպի աղջիկը
«Ո՜հ, Ողորմած Տեր, ընդունիր խաղաղությամբ նրա անարատ հոգին», - Սողոմեն դեպի երկինք բարձրացրեց և սարսափով փակեց աչքերը, որպեսզի չտեսնի: Առյուծն ուղիղ աղջկա ոտքերի մոտ էր: Իսկ նա կանգնած էր կախարդվածի նման: Ի՞նչ է սա: Չլսված հրաշք: Առյուծը լիզում էր փոքրիկի ոտքերը: Ամբողջ ամֆիթատրոնը դղրդաց կանանց ճիչերից և ծափահարություններից: Առյուծը՝ ամպրոպից խլացած, վեր թռավ, նայեց նստարաններին և մարդկանցով լի վերնասրահներին, որոնց նա մինչ այդ կարծես չէր նկատել, և սրընթաց ոստյուններով նետվեց դեպի իր բանտը
«Տանե՛լ նրանց, - հանկարծ լսվեց կայսեր տիրական ձայնը: - «Աստվածները խնայեցին երեխային, իսկ հանուն նրա մենք կխնայենք մորը»:

Դ. Մորդովցև
թարգմանությունը`

2 comments: