Wednesday, July 27, 2011

Մեռելների մկրտություն?

Այսօր ուզում եմ մի փոքր խոսենք, համենայն դեպս ինձ համար շատ հետաքրքիր և մի ժամանակ էլ բավական տանջող հարցի շուրջ: Ուրեմն, երբ դեռ Վազգենյան Դպրանոցի ուսանող էի, օրերից մի օր աչքիս ընկավ Կորնթացիների Ա նամակի 15-րդ գլխում մի հետաքրքրական համար, որը հիմա ես կմեջբերեմ ու հետո արդեն գլխի կընկնեք, թե ինչու էր ինձ հետաքրքիր:

29Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտվեցին մեռելների համար, եթե, արդարեւ, մեռելները հարություն  չեն առնում. ինչո՞ւ ուրեմն մկրտվում են նրանց համար։
                                                                                                                                                                                        /Ա Կորնթ. 15:29/
Նախ սկսենք այն հարցից, թե արդյոք տեղյակ եք մեզանում այսօր կան մարդիկ, ովքեր մեռելների համար մկրտվում են, և եթե այո, ապա այդ ինչ է նշանակում մեռելների համար մկրտվելը: Ուրեմն առանց ավելորդ երկար-բարակ Ձեզ տանջելու ասեմ, որ այո կան այդ տեսակ մարդիկ և դրանք մորմոններն են: Իմիջիայլոց, աղանդավորական կազմակերպություններից իմ գնահատականով ամենախորամանկ ու զգուշավոր
քաղաքականություն վարող խումբն է սա: Շաաաաաաաաաաաաաաաատ հեռատես ու խորամանկ են, ինչևէ սա թողնենք մի  կողմ: Բայց ասեմ Ձեզ, որ սա նոր երևույթ չէ, չնայած ոմանք կռիվ են տալիս, թե առաքելական շրջանում կամ ասենք գոնե 2-րդ դարում հաստատ մեռելների համար մկրտվել չկար, էտպիսի սովորություն չկար, ես համաձայն չեմ, կար, թեկուզ շատ տարածված չէր, բայց ամեն դեպքում կար: Այսինքն միայն մեռելների համար կամ փոխարեն մկրտվելու երևույթի դեմ հանդես գալու նպատակով չեմ կարծում կարելի է պատմությունը ջնջել ու հորինել, թե իբր այդպիսի բան չի եղել, մեր դիրքորոշումը, այսինքն` Քրիստոնեական Եկեղեցու դիրքորոշումն արդարացնելու համար առավել խելացի տարբերակներ կան:: Հեսա ասեմ ովքեր էին այդ մարդիկ. դրանք ՄԱՐԿԻՈՆԱԿԱՆՆԵՐՆ էին: Մարկիոնի մասին կարելի է երկար-բարակ խոսել, բայց հիմա դրա ժամանակը չի, միայն կասեմ թե ինչպես էին իրենք մկրտում մեռելներին: Ուրեմն երբ իրենց համայնքից մեկը մեռնում էր, սրան պառկեցնում էին մահճի վրա, որի տակից էլ պառկում էր կենդանի մեկը, ու հարցնում էին մեռելին, թե արդյոք դու ուզում ես մկրտվել, իսկ կենդանի մարդը տակից պատասխանում էր, թե այո, և համարվում էր, որ դա մեռած մարդու ցանկությունն էր: Անշուշտ այդ մեռնողը մեկը պիտի լիներ, որ կենդանության ժամանակ ուզեցել էր մկրտվել, բայց չէր հասցրել: Ահա, սա Մարկիոնականները, որոնք Երկրորդ դարի կեսին հաստատ գոյություն ունեին: Իսկ այսօրվա մեռելամկրտականները, այսինքն` մորմոնները, հետաքրքիր է, որ ում ուզես կմկրտեն, հարց չկա, մարկիոնականները դեռ բոլորին չէին մկրտում, իսկ սրանք, ինչևէ...
Լավ բայց ամեն դեպքում հարց է մնում իսկ ինչ նկատի ուներ հենց ինքը Պողոս Առաքյալը, երբ խոսում էր այն մարդկանց մասին, ովքեր մկրտվում էին մեռելների համար: Իմիջիայլոց <<համար>> բառի տեղում, որոշ թարգմանություններում տեսնում ենք <<փոխարեն>> բառը, ինչը կարծես թե տարատեսակ մեկնությունների տեղիք է տալիս: Օրինակ ոմանք ասում են, թե մկրտվել մեռելների <<փոխարեն>> առաջին դարի Եկեղեցում նշանակում էր մկրտվել և զբաղեցնել Եկեղեցում այն տեղը, դերը կամ պաշտոնը, որը կարելի է ասել թափուր էր մնացել տվյալ պաշտոնին եղած մարդու մահվան պատճառով, այսինքն եթե համայնքում կոնկրետ դերակատարություն ունեցող մեկը մեռնում էր և այդ նույն համայնք էր ընդունվում մեկ ուրիշը, որը բնականաբար քրիստոնյա դառնալու համար պիտի մկրտվեր ու հետն էլ նշանակվում էր նույն պաշտոնում, ինչի վրա այն մեռածն էր, ասում էին <<թե սա մկրտվեց մեռելի համար>>: Մեկ ուրիշ տարբերակ, ըստ որի հունարենում, որ լեզվով էլ հենց գրում է Պողոսը, ոչ թե <<համար>> կամ <<փոխարեն>> բառերն են այլ <<վրա>> բառը, ինչն էլ կարծիք է առաջացրել, թե առաջին դարում քրիստոնյաները մկրտությունը կազմակերպում էին այն վայրերում, որտեղ նահատակվել էին իրենցից ոմանք, այսինքն առաջին քրիստոնեական մարտիրոսների նահատակության վայրերում: Հետո, եկեք մի պահ նայենք մեր եկեղեցիներին, չէ որ սրանք էլ կառուցված են հիմնականում մարտիրոսների նահատակության վայրերում և նրանց մասունքների վրա: Եվ այդ եկեղեցիներում այսօր մկրտությունները շարունակվում են: Այս օրինակը դուրս շատ է եկել, լավն էր: Բայց, ամեն դեպքում այդպես էլ հարցական է մնում, թե արդյոք որ տարբերակը նկատի ուներ Պողոս Առաքյալը: Որովհետև հենց նահատակության վայրերում մկրտվելու մասին կարծիքը կասկածի տակ է դրվում այն հանգամանքով, որ առաջին դարում ու հատկապես Պողոսի ժամանակ դեռևս այքան էլ շատ չէին նահատակության վայրերը, որոնք մեծ մասսայականություն կամ այսպես ասած զանգվածայնություն էին վայելում: Ամեն դեպքում այս ամենի հետ մեկտեղ կա մեկ ուրիշ կողմ ևս: Ախր սիրելիներս, Պողոս Առաքյալը մեռելների մկրտությունը ոչ մերժում է և ոչ էլ հաստատում, ընդունում կամ կոչ անում մկրտվելու նրանց համար: Ամբողջ հարցն այն է, որ սխալ կարծիքներ առաջանում են հատվածաբար` ֆրագմենտալ մեկնություններ անելու հետևանքով: Ասել կուզեմ, որ եթե Կորնթացիներին ուղղված Ա նամակի 15-րդ գլուխն ամբողջությամբ կարդաք, կհասկանաք, որ Պողոսը այս վերջին միտքը` մեռելների համար մկրտության մասին որպես հռետորական նախադասություն է մեջբերում` հաստատելով ամբողջ գլխում իր կարդացած քարոզ-ճառը ՀԱՐՈՒԹՅԱՆ մասին; Պողոսը կոչ է անում հավատալու Հարությանը և շատ հետաքրքիր ու դիպուկ խոսքերով ապացուցում ՀԱՐՈՒԹՅԱՆ իրական լինելը: Եվ վերջում էլ, ի հավելումն այս ամենի, մի հատ էլ հռետորական հզոր նախադասությամբ կարծես ասում է <<Այ մարդ, որ Հարությունը չլիներ, եթե իրական չլիներ, էտ ոնց կհայտնվեին մարդիկ, ովքեր մկրտվում են մեռելների համար>>: Իսկ սրանք ինչու էին մկրտվում մեռելների համար. պարզ է, որովհետև այնքան խորն էին հավատում Հարության գաղափարին ու գիտակցում, որ առանց մկրտության էտ Հարությունից մաս չեն ունենա, որ ուզում էին անգամ իրենց ծնողների ու պապերի համար մկրտվել, որպեսզի սրանք ևս Հարություն առնեին: Հիմա պատկերացնում եք, թե մարդիկ որքան խորն են հավատացել Հարության գաղափարին, որ անգամ մեռած մարդկանց համար են ուզեցել մկրտվել: Այ սա էր Պողոս Առաքյալի ասածը: Պողոսը չի ասում թե սա ճիշտ է կամ սխալ, այլ զուտ մեջբերում է անում ավելի սրելով իր խոսքը: Իսկ այն որ ամեն մեկն իր համար միայն կարող է մկրտվել, ես կարծում եմ պարզից էլ պարզ է: Ես մի հարց տամ ու վերջ, ինչ որ  մեկը կարող է ուրիշի փոխարեն ծնվել? Հենց որ էդպիսի մեկին գտնեք, ուրեմն ես կսկսեմ նաև հավատալ, որ կարելի է Մկրտվել ուրիշի փոխարեն, էս քիչ չի, հլա կսկսեմ հավատալ էլ, որ ուրիշի փոխարեն Հարություն էլ առնել կլինի: Հա, բայց ... բայց, եթե էդպիսի մեկը գտնվի:
Դե լավ, Աստված Ձեզ հետ ժողովուրդ ջան, շատ գրեցի արդեն: Աստված օրհնի բոլորիդ ու հեռու պահի ստահոդ վարդապետություններից ու բոլոր մոլորեցնողներից:

2 comments:

  1. Շատ լավն էր...........վաղուց էր մի էդպիսի հարց տանջում.......

    ReplyDelete