Sunday, August 27, 2017

«Աստուածաբանութիւն ըստ մանրապատկերի. Խորհդածութիւններ «Կանոն Մկրտութեան հասակաւոր երախայից» Խրատի տասներկու կետերի շուրջ»

Սիրելինե՛րս, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Թադեոս Վրդ. Զիրեքյանցի գիրքը` «Աստուածաբանութիւն ըստ մանրապատկերի. Խորհդածութիւններ «Կանոն Մկրտութեան հասակաւոր երախայից» Խրատի տասներկու կետերի շուրջ» (Theology in miniature: Reflections on the twelve clauses of the instruction from the ''Canon of baptism for adult catechumens'', Archimandrite Thaddeus Zirekyants)։ Սույն աշխատանքը մի յուրօրինակ խորհրդաբանական անդրադարձ է Հայ Եկեղեցու Մաշտոցի վերնագրյալ տասներկու աստվածաբանական կետերի շուրջ։ Այն նպատակ ունի չմկրտված, հատկապես` չափահաս «երախային» նախապատրաստել և նրան մատչելի դարձնել Հայ Եկեղեցու դավանաբանական հիմնական կետերը Ընդհանրական Եկեղեցու չափանիշներով հասուն և ժամանակակից աստվածաբանական մտքի նորանոր նվաճումների համեմատական մակարդակի համապատասխան։ Այս առումով հեղինակի ելակետը Հայ Եկեղեցու Սրբազան Ավանդության ժամանակագրականորեն անխախտ շարունակական միությունն է «ի խորոց սրտի» Աստուծո հետ աղոթական կյանքում։

Գիրքը կարող եք ձեռք բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատնից։

Կից ֆայլով ներկայացնում եմ գրքի հիմնական բնութագիրը կազմող սկզբնամասը և եզրափակիչ հատվածը։

https://drive.google.com/file/d/0BxRUQyPmgzfxVTBuTFlCSGdhYUk/view?usp=drivesdk

No comments:

Post a Comment