Դևերի համաժողովին (մոտ
1500 տարի առաջ)
սատանայի գլխավորությամբ որոշում
են, թե որ դևին արժանացնեն «Տարվա հայտնություն» տիտղոսին:
Առաջին դևը վեր է կենում ու ասում, թե ինքը մարդկանց հավատացրել է, որ դժոխք գոյություն
չունի և որ բոլորս գնալու ենք միանգամից դրախտ. հավատացինք, թե չէ, գնում ենք դրախտ,
կեր խմի, քեֆ արա, սպանիր, գողացիր, մեկ է դրախտ ենք գնալու: Բոլորը ծափահարում են,
բացականչություններ, սակայն սատանան ասում է, որ այնքան էլ զորավոր գործ չէր, քանի
որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր միևնույն է հավատում են, որ դժոխք կա:
Վեր է կենում երկրորդ դևն ու
ասում, թե ինքն էլ մարդկանց հավատացրել է, որ Աստված չկա, նորից հիացական բացականչություններ
ժողովականների կողմից, սակայն սատանան այս մեկին էլ չի հավանում:
Վերջում դահլիճի մի անկյունից
վեր է կենում ամենափոքր, կաղ, մի աչքով, խղճուկ մի դևիկ ու ասում, թե ինքը մարդկանց
մեջ դրել է Սուրբ Գիրք կարդալու ցանկություն:
Ժողովականները կատաղում են, հարձակվում
այս դևիկի վրա, ու քիչ է մնում, թե խեղդեն, սակայն այս խղճուկն ասում է.
-Համբերե°ք, ախր դուք մինչև վերջ չլսեցիք: Ես մարդկանց
սրտերում Սուրբ Գիրք կարդալու ցանկություն դրեցի, սակայն ՈՉ ՀԻՄԱ: Ես այնպես արեցի,
որ բոլոր մարդիկ, ու հատկապես քրիստոնյաները, մեծ ցանկություն ունենան Սուրբ Գիրք կարդալու,
սակայն միևնույն ժամանակ այնպես արեցի, որ նրանք բոլորն էլ, ու հատկապես քրիստոնյաները,
տառապեն ՈՉ ՀԻՄԱ հիվանդությամբ:
«Տարվա հայտնություն» տիտղոսին
արժանացավ թշվառ դևիկը:
Արդյոք մենք էլ չե՞նք տառապում
այս թշվառ դևիկի հարուցած հիվանդությամբ:
No comments:
Post a Comment